Azatutyun.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը մինչև ապրիլի վերջ կայցելի Ռուսաստան, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հյուսիսային Կորեայի ազռաջնորդ Կիմ Չեն Ունի հետ: Պուտինի հրավերով Կիմ Չեն Ունը Ռուսաստանի Դաշնություն կայցելի ապրիլի երկրորդ կեսին», - ասված է հաղորդագրությունում:

Այս հաղորդագրությունը հաջորդում է Հյուսիսային Կորեայի բանակի կողմից «հզոր մարտագլխիկով տակտիկական զենքի» հերթական փորձարկման մասին Փհենյանից ստացվող լուրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել