Yerkir.am-ը գրում է․

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է տարեկան զեկույց, տարբեր երկրներում մամուլի ազատության վերաբերյալ: Զեկույցում նշվում է, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում մամուլի վիճակը շարունակում է բարդ կացության մեջ լինել: Ռուսաստանում և Ադրբեջանում բանտարկված են ամենաշատ թվով լրագրողներ և բլոգերներ: Ամենաբարդը հետաքննող լրագրողների վիճակն է:

Այս տարի Ադրբեջանը կազմակերպության կազմած ինդեքսում զբաղեցրել է 166-րդ տեղը: «Չբավարարվելով բազմակարծության ճնշմամբ, իշխանությունները դաժան պատերազմ են մղում ԶԼՄ-ների մնացած քննադատների դեմ: Անկախ լրատվամիջոցները, ինչպիսիք են օրինակ «Հայելին» և «Ազատությունը», ճնշվել են տնտեսապես, իսկ «Ազատություն ռադիակոյանը» ստիպողաբար է փակվել:

Հիմնական անկախ կայքերը փակվել են: Փորձելով լռեցնել բոլորին, ովքեր դեռևս դիմադրություն են ցույց տալիս արտասահմանից, պետությունը հետապնդում է նրանց ընտանիքներին. – հաղորդում է Թուրան գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել