Armenpress.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և մի շարք այլ պատգամավորներ հանդես են գալու Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակունցն այս մասին հայտարարեց ապրիլի 18-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում:

«Պատասխանելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացված խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին, հայտնում եմ, որ շուտով ես և «Իմ քայլը» խմբակցությունից մի շարք այլ պատգամավորների հանդես ենք գալու Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակն այլ հարցերի հետ մեկտեղ լինելու է կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին ԱԺ հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավերը: Այսպիսով, այն, ինչ վերջին շրջանում բնութագրվել է, որպես անհնար կամ մի բան, որին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, ինչպես տեսնում եք՝ իրականությանը չի համապատասխանում: Եվ ուրեմն, չնայած՝ Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովի հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական: Այդ պատճառով, կարևորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց Ազգային ժողով հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկելը»,- նշեց Մակունցը:

Ապրիլի 17-ի Ազգային ժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկեց մշակելմիասնական օրենսդրական նախագիծ՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հարցուպատասխանիհրավիրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել