Tert.am-ը գրում է․

Tert.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից մեկնաբանություն է խնդրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության վերաբերյալ, ըստ որի, Մոսկվայում ապրիլի 15-ի հանդիպումը եղել է 2016 թ-ին Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկի հիման նրա:

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ներքևում․

- Անդրադառնալով ապրիլի 15-ի հանդիպմանը՝ Մամեդյարովը նշել է, որ քննարկում է եղել 2016թ.-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա։ Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը։

-Նախ, նշեմ, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել