Panorama.am-ը գրում է․

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի՝ ֆեյսբուքում հրապարակած տեղեկատվությունից հետո Երևանի ավագանու անդամներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են նախաձեռնել կառավարության շենքի դիմաց։ Հիշեցնենք, քիչ առաջ շենքի ներսում մեկնարկել է գործադիր մարմնի նիստը։

Կարապետյանը հայտարարել էր, որ ապրիլի 18-ի նիստում կքննարկվի «մեկ անձից» գնման ընթացակարգով Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը։

«Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը պնդում է, այդ մեքենաների ձեռքբերումը տեղի է ունեցել հակամրցակցային պայմաններում։

«Ինչպես դասականն էր ասում, կոռուպցիոն հո պոզով պոչով չի՞ լինում, թող քննեն պատկան մարմինները։ Հեմոդիալեզի այն դեպքը, որ քննվում է ու ներկայացվում է մամուլում, հենց այս դեպքի նման է։ Գրել են մեկ կազմակերպության համար տեխնիկական բնութագրեր և այդպիսի գնում էլ ցանկանում են իրականացնել։ Պարզապես այն դեպքում եղավ ԱԱԾ միջամտությունը և պրոցեսը կանգնեցվեց, այս դեպքում եղավ կառավարության միջամտությունը և պրոցեսին ընթացք տրվեց»,-ասաց նա։

Ավագանու անդամը  կոչ է անում իրավապահներին հակամարցակցային պայմանների մասին իր հայտարարությունն ընդունեն բաց հաղորդում, պատրաստ է իր ձեռքի տակ եղած բոլոր նյութերը, իր վերլուծություններն ու դիտարկումները տրամադրել նրանց։

«Ես կարծում էի, որ եթե գնման գործընթացը կանգնած է ու եթե նույնիսկ եղել է համաձայնություն, ապա այն չեղարկված է, և ներողություն բառիս համար, քաղաքապետարանը զոռբայությամբ չի ցանկանում հենց այդ մակնիշը ձեռք բերել, բայց տեսնում ենք, որ մղումը հստակ է»,-նշեց նա։

Հարցին, թե կապ տեսնում եք «ԿամԱԶ » մեքենաներ վաճառած ընկերության ու քաղաքապետարանի միջև, Խաժակյանն ասաց, տարբեր բաներ են խոսում, բայց ինքը չի ցանկանում նման խոսակցություններով առաջնորդվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել