Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ Թենեսի նահանգի Սեւյերվիլ քաղաքի առեւտրի կենտրոնում երիտասարդը գնդակահարել է մի կնոջ եւ վիրավորել տարեց տղամարդու, հայտնում է WVLT-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ոստիկանները զանգ ստանալուց հետո հաշված րոպեներում հասել են դեպքի վայր: Իրավակարգի պահապանները հայտնաբերել են կրակողի՝ 21-ամյա երիտասարդի մարմինը, որն այդ քաղաքի բնակիչ է: Նա կիսաավտոմատ ատրճանակ ուներ:
Հարձակման հետեւանքով մահացել է 24 տարեկան մի աղջիկ, իսկ 75-ամյա տղամարդը վիրավորվել է: Նրան հիվանդանոց են տեղափոխել, նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողն ու իր զոհերը հազիվ թե ծանոթ լինեին: Արարքի դրդապատճառները հայտնի չեն:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=318203&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել