Panorama.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե  Արցախի հետ ռոումինգը չեղարկելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում։

Պատգամավորը հիշեցրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի, աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ։ Նա նաև նշել էր, որ ռոումինգի արժեքը ԵԱՏՄ-ում էականորեն  նվազել է, իսկ նախորդ տարի միջպետական ռոումինգը չեղարկվել է Ռուսաստանում։

«Մեր կառավարությունն այդօրինակ նախաձեռնություն հանդես կբերի՞ Արցախի հետ ռոումինգը չեղարկելու կամ հնարավորինս մատչելի դարձնելու համար»,-հարցրեց Վարդևան Գրիգորյանը ։
ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նախ նշեց, որ օրինակը ՌԴ-ի ներսում գործող ռոումինգի մասով է և այստեղ տարբեր է  իրավիճակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել