Shamshyan.com-ը գրում է.

Մարտի 15-17-ը Մոսկվայում տեղի է ունեցել «Արտիստիկ պարերի համաշխարհային ֆեդերացիա»-ի կողմից կազմակերպված Արտիստիկ պարերի Եվրոպայի և աշխարհի առաջնություն:

Մրցույթին մասնակցեց 32 պետություն. 40 միջազգային մրցավար և 4000 սպորտային պարուհիներ։ Հայաստանը ներկայացրեց Gold stars պարային ստուդիան,որի գեղ. ղեկավարն է Ռուդիկ Ղուկասյանը։ Ստուդիայի տնօրեն Արման Ղուկասյանը,ով նաև հանդիսանում է Արտիստիկ պարերի համաշխարհայն ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստոնում, նույն մրցույթում որպես ժյուրի է եղել։

Երեք օր շարունակ մրցույթին մասնակցել է 11 պարուհի՝ ներկայացնելով 135 պարային բեմադրություն և արժանացել 16 մեծ գավաթների։ Հայ մասնակիցները մրցույթում ճանաչվել են Եվրոպայի 7-֊ակի չեմպիոն և աշխարհի 6-ակի չեմպիոն՝ տարբեր անվանակարգերում:

Արման Ղուկասյանի խոսքով՝պայքարը շատ ուժեղ է ընթացել։ 4000 մասնակցից հաղթողներին ընտրելը շատ բարդ է եղել:

Պարուհիների թվում են եղել Լիզա Աղաջանյանը, Լիանա Մշեցյանը, Անի Մաճկալյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Լուսինե Առաքելյանը, Անժելա Ղազարյանը, Ռուզաննա Կարապետյանը, Մարիամ Ասոյանը, Ռուբինա Աղեկյանը և այլն:

Մրցույթին հաջորդել է Իսրայելում տեղի ունեցած «Ծովային Մարգարիտ» _սպորտային պարերի միջազգային մրցաշարը,որտեղ Արման Ղուկասյանը կրկին ժյուրիի կազմում է եղել: Ժյուրիի կազմը նախագահել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Պետրոս Կիրկորովը։

Մասնակցել են 4 պետությունից: Արման Ղուկասյանը հրավեր է ստացել հաջորդ տարի կրկին ընդգրկվել ժյուրիի կազմում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել