Մարտի 24-ին, ժամը 00:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի (վարորդը չի հայտնաբերվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել