Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթապ-tert.am) նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնն Այնթապի Նուրդաղը շրջանում է գտնվել, ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7,2 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:

Երկու օր առաջ Այնթապից քիչ հյուսիս գտնվող Մալաթիա նահանգում մեկ օրում երեք երկրաշարժ էր գրանցվել՝ 3,1, 3,6 և 4,1 մագնիտուդ ուժգնությամբ: Դրան նախորդող օրը Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգում տեղի էր ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ և ավերվել բազմաթիվ տներ: 

Հայտնի է, որ Դենիզլիի երկրաշարժից հետո երեք օրում նույն տարածքում գրանցվել է 800-ից ավելի հետցնցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել