Tert.am-ը գրում է.

Մեղրիի զորամասերից մեկում ծառայող մի խումբ զինվորների ծնողներ այսօր վաղ առավոտից իրենց բողոքն էին արտահայտում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

«Խնդիրն առաջացել է այն բանից, որ մի զինվոր մոտեցել է ոմն Գասպարյանի՝ վաշտը փոխելու խնդրով, վիճաբանություն է սկսվել, ամբողջ գունդը ոտքի է կանգնել ու լքել զորամասը։ Մի զինվոր անգամ չի մնացել»,-ասաց զինվորներից մեկի մայրը։

Նրա խոսքով՝ միջադեպից շատ չանցած՝ հրամանատարը զինվորներին համոզել է վերադառնալ. «Զորքը հետ է եկել։ Գասպարյանը շարել է զորքին, 30 հոգու համազգեստ պատռել է, 20 հոգուն ընտրել է, հավաքել նրանց հեռախոսները, գիշերով ուղարկել Կապանի զորամաս։ Մենք 5 օր հետո իմանում ենք, որ մեր մի մասի երեխեքը գտնվում են Ստեփանակերտի ռազմականում»։

Զինվորի մոր խոսքով՝ իրենց այդ տեղափոխման մասին ոչ ոք ոչինչ չի հայտնել, պարզել են պատահաբար՝ մյուս զինծառայողների միջոցով, դրանից հետո էլ զանգել, տեղեկացրել են մյուս ծնողներին.

«Ես և մյուս ծնողը երեկ խոսել ենք հրամանատար Ռոմիկ Սարգսյանի հետ։ Նա շնորհք չունի՝ մեզ ասի՝ որտեղ են մեր երեխաները։ Մեզ ասաց՝ դիմեք ուր ուզում եք, հիմա դիմում ենք, մինչև վերջ պայքարելու ենք, որ մեր երեխաները վերադառնան ու ծառայեն իրենց զորամասում։ Հրամանատարն էլ հեռախոսն անջատեց մեզ վրա»։

Ծնողների խոսքով՝ իրենց տեղեկացրել են, որ Ստեփանակերտի կարգապահական զորամասից զինվորներին տանելու են առաջնագիծ՝ տարբեր ուղղություններով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել