168.am-ը գրում է.

Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքի մարզադաշտում գրանցված երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս տասը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորվածների մեծ մասը պաշտոնյաներ և անվտանգության աշխատակիցներ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունները տեղի են ունեցել ազգային տոնին՝ Ֆերմերի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ: Տուժածներից են շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը:

Այս պահին որևէ խմբավորում չի ստանձնել պայթյունների իրականացման պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել