Armsport.am-ը գրում է.

«Բոկա Խունիորսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Դանի Ալվեսի ծառայություններով, հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինական ակումբը մտադիր է մոտ ժամանակներս բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ: «Բոկայում» հույս ունեն օգտվել այն փաստից, որ Ալվեսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը:

Այսպիսով, բրազիլացին արգենտինացիներին կարող է բաժին հասնել անվճար հիմունքներով: Չնայած՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

35-ամյա Ալվեսը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Յուվենտուսից»՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Ընթացիկ մրցաշրջանում նա ֆրանսիական Լիգա 1-ի 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նա նաև 3 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել