Tert.am-ը գրում է.

Մեր հետևողական երկար պայքարի շնորհիվ այսօր Շիրակի մարզի դատարանը գտավ, որ խախտվել են «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի իրավունքները, և պարտավորեցրել է հարուցել քրեական գործ:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը`անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում տեղի ունեցած միջադեպին, որտեղ «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, նկարահանող խմբի վրա տեղի ունեցած հարձակմանը: «Ես գտնում եմ, որ այստեղ եղել է խուլիգանություն և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, և պետք է իրականացվի քրեական հետապնդում, այսինքն՝ եղել է ապօրինություն»,-ասաց նա և նշեց, հնարավոր է՝ սա արվել է իշխանությանը հաճոյանալու համար՝ ցույց տալով, որ այս մարդիկ քննադատում են գործող իշխանությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել