Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 20-ին, տվյալ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Երևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Լ.-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Երևանի դպրոցներից մեկի 8ա դասարանի աշակերտուհի՝ 15-ամյա Աննա Հ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Լ.-ն Աննա Հ.-ի նկատմամբ այդ գործողությունները կատարել է իր բնակարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել