Panorama.am-ը գրում է.

«Միության նախագահի պաշտոնը ստանձնելիս պատկերացնում էի, թե ինձ ինչեր են սպասվում, սակայն չէի մտածում, որ վիճակն այդքան վատ է»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նրա խոսքով, պաշտոնավորումից ի վեր ինքն ավելի շատ զբաղված է տեխնիկական, վարչական, իրավական, վերանորոգման հարցերով։ Հերթը բուն գործունեությանը չի հասնում։

Նախորդ ամիսներին միության շենքում տարածքներ վարձակալած տնտեսվարողների հետ բանակցություններն արդյունք չեն տվել։

«Ինձ ճիշտ հասկացեք, բարոյական առումով այս ամենի մասին բարձրաձայնելն ինձ համար դժվար է։ Բայց ստիպված եմ բարձրաձայնել, որովհետև այլ ելք չկա»,-ասաց նա։

Բանախոսը հայտարարեց, իրենք բացահայտել են, որ տարածքների զգալի մասն այլևս միությանը չեն պատկանում, ժամանակին կնքվել են «ստրկատիրական, նվաստացուցիչ» պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը մեզ շատ բարդ ճանապարհ է խոստանում։

Նա մանրամասնեց,  միության շենքը գտնվում է Երևանի կենտրոնում, Պուշկին 3 ա հասցեում՝ կոմերցիոն առումով բավականին լավ տեղում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել