Tert.am-ը գրում է.

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում սպանդ իրականացրած 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը մի քանի անգամ այցելել է Թուրքիա ու շրջել բազմաթիվ նահանգներով, այս մասին գրում է «ՀաբերԹյուրքը»:

Նշվում է, որ Տարանտը 2016 թվականին այցելել է Ստամբուլ, որտեղ մի քանի օր մնացել է Այա Սոֆիա տաճարի հարևանությամբ գտնվող հյուրանոցներից մեկում: Հայտնի է, որ ավստրալացին Ստամբուլում շրջել է մի շարք պատմամշակութային վայրերով ու թանգարաններով: Մի քանի ամիս անց Տարանտը կրկին եղել է Ստամբուլում:

Բացի դրանից, նա հասցրել է այցելել մայրաքաղաք Անկարա, ինչպես նաև ծովափնյա Իզմիր, Մերսին և Էդիրնե նահանգներ: Հատկանշական է, որ երիտասարդը նաև մեկնել է Թուրքիայի հեռավոր արևելյան քրդաբնակ նահանգներ, ինչպիսիք են Աղրըն, Սըվազը, Թոքատը:

Հիշեցնենք, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթում մարտի 15-ի առավոտյան կրակ բացած  Բրենթոն Տարանտը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել