Tert.am-ը գրում է.

Անսպասելի չէ, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը մեկնաբանում է յուրովի՝ իր օգտին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության մասին, թե ՄԽ համանախագահները նույնպես դեմ են արցախյան հակամարտության բանակցային ձևաչափի փոփոխությանը:

«Ալիևը պետք է նման հայտարարություններ անի ոչ միայն ներքին սպառման համար, այլև ազդակներ փոխանցելու Հայաստանին ու համանախագահներին: Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Հայաստանի կողմից հնչած տեսակետները, Արցախի դիրքորոշումը՝ բանակցային ձևաչափը վերականգնելու առումով, Ադրբեջանին մղելու են համապատասխան քայլերի»,- ասաց Դավիթ Իշխանյանը:

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանության հետ հանդիպումից առաջ քաղաքական դիվիդենտներ կորզել, որոշակի «կապիտալ» ստեղծել: «Նրանք մտածում են, որ այդպիսով առավելություններ կունենան բանակցային գործընթացի վերսկսման փուլում»,- նշեց Դ. Իշխանյանը:

Խոսելով այն կարծիքների մասին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, գործընթացը փակուղում է, որովհետև Ադրբեջանը դրական ազդակներ չի փոխանցում, Դավիթ Իշխանյանը հորդորեց չշտապել:

Նա ասաց, որ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման արդյունքներից կարելի է եզրակացություն անել՝ փակուղում ենք, թե ոչ: «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի դեպքերից առաջ ընկնել, տեսակետներ հայտնել: Հանդիպումից հետո որոշակի հստակեցումներ կլինեն»,- հավելեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել