Tert.am-ը գրում է.

Դավթաշենի թաղապետարանի շենքի մի մասը վաճառվել է և ճիշտ է արվել: Ասեմ ավելին, գնորդ եմ փնտրել, որպեսզի մնացած հատվածն էլ վաճառվի և ավելի կոմպակտ շենք ձեռք բերենք, բայց չկարողացա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը:

«Գտնում էի, որ անիմաստ է, որպեսզի վարչական շենքի նման հողատարածք զբաղեցնի և տիրապետի Երևան համայնքը: Ես գնորդ եմ փնտրել, որպեսզի մնացած հատվածն էլ վաճառվի և ավելի կոմպակտ շենք ձեռք բերենք»,- հայտնեց նա:

Նրա խոսքով՝ դեռ 1990-ական թվականներից, երբ սկսվել են կազմավորվել տեղական ինքնակառավարման մարմինները, օտարվել են Դավթաշենի թաղապետարանի տարածքները, իսկ վերջին օտարումը եղել է մոտ 10-11 տարի առաջ: Այսօր նախկինում համայնքին պատկանող տարածքներում և՛ բնակիչներ կան, և՛ ծրագրավորման ընկերություն է գործում:

«Վաճառվել է, բյուջե գումար է մուտք եղել: Այն տարիներին դեռ թաղապետարանի շենքը ոչ ջեռուցում ուներ, ոչ էլ պատուհան կար նորմալ: Այդ գնորդը բանավոր պայմանավորվածության արդյունքում համաձայնվել է նաև ֆինանսավորել ջեռուցման և պատուհանների վերանորոգումները: Թաղապետարանի բակի վերանորոգումն են արել: Այդքանից հետո անվարձահատույց այդ տարածքն օգտագործել է վարչական շրջանը, հիմա դա վա՞տ է, թե՞ լավ»,- նշեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել