Panorama.am-ը գրում է.

Մարտի 16-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կարմրուկի 2,3 հազար դեպք։ Վերջին տվյալները լրագրողներին է  հայտնել Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Jnews-ի փոխանցմամբ, Վրաստանում կարմրուկի համաճարակ է: Կառավարությունն որոշում է կայացրել այս տարի կարմրուկի դեմ անվճար պատվաստումներ անցկացնել՝ Վրաստանի բոլոր քաղաքացիների համար: Վարակի տարածումը կանխելու համար՝ Վրաստանում պլանավորված պատվաստումները հունվարի 1-ից պարտադիր էին դարձել, այդ թվում` կարմրուկի պատվաստումը:

«Նման արագ աճ, ինչպես հունվար-փետրվարին էր, այլևս չկա: Հունվարի 19-ից ի վեր, ավելի քան հարյուր հազար մարդ պատվաստվել է կարմրուկի դեմ, ինչը լավ է, բայց կարմրուկի տարածումը կանխելու համար հարկավոր է պատվաստել ևս 250 հազար մարդու: Հիմնական կոչը շարունակում է մնալ ուժի մեջ՝ բոլոր մարդիկ, ովքեր չեն հիշում, որ կարմրուկ ունեցել են թե ոչ, և նրանք պատվաստվել են մանուկ հասակում, թե` ոչ, անպայման պետք է պատվաստվեն», – հայտարարել է Գամղրելիձեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել