Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որտեղ անդրադառնում է Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի այսօր ֆեյսբուքյան էջում արված գրառմանը, թե ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը սպառնացել է իրեն և իր ընտանիքին:

Ոստիկանության ամբողջության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս»: Մինչ այդ նա նամակ էր ուղարկել ոստիկանության պետին՝ ակնարկելով, թե ինչ-որ ֆեյքեր սպառնացել են իրեն: Դրանից հետո Հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետը ոստիկանության պետի հանձնարարությամբ կապ է հաստատել Մուրազիի հետ և առաջարկել, որ նա ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հաղորդում ներկայացնի համացանցում իրեն սպառնալու մասին: Շատ չանցած, տրամաբանական այս գործողության փոխարեն Մուրազին իր էջում տեղադրում է վերոնշյալ գրառումը, որին ի պատասխան ՀԿԼՎ պետը գրառում է անում՝ ներկայացնելով իր հիշյալ առաջարկն ու ենթադրություն անելով, որ նման պարագայում իրավապահ կառույցին չդիմելը կարծել կտա, որ Մուրազիի ասածները զուտ աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ են հետապնդում: 

Կասկածները շուտով հաստատվեցին. Բորիս Մուրազին սկսեց հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին՝ իրեն ուղղված մտացածին սպառնալիքները «հիմնավորելու» համար հիմա էլ հղում անելով ոստիկանության պետի հետ հեռախոսազրույցին: Ընդ որում, այս հղման «առանցքը» Մուրազիի խիստ զարմանքն է, թե ոստիկանության պետը զանգել է իրեն, և ակնարկը, թե դա աննախադեպ էր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել