Panorama.am-ը գրում է.

Երևանում այս տարվա ապրիլին առաջին անգամ կբացվի ռեստորան երկնքում, որը կլինի Դուբայի Dine Sky ռեստորանի օրինակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Invest in Armenia» նախագծի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը։

Նախագծի մասին սոցցանցերի օգտատերերը ոչ միանշանակ են արտահայտվել։ Մի մասը, անվտանգության նկառատումներից ելնելով, դեմ  է դրան։ Մյուսներն էլ ողջունել են, հարց ու փորձ արել տեղի, գնի և այլնի մասին։

Ըստ հրապարակած նկարների, ռեստորանը գտնվելու է Երևանի կենտրոնում, մոտ 50  մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։

Պատվականյանը նաև նշել է, որ Երևանում այս ռեստորանը 3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում ու կարժենա մոտ 45 դոլար, որի մեջ ներառված է նաև սնունդը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել