Panorama.am-ը գրում է.

Ստամբուլի գխավոր հանրապետական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել Գեզի զբոսայգու ցույցերի 16 մասնակիցների համար։ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն քննադատել է թուրքական դատախազության այդ նախաձեռնությունը։

«Քաղաքացիական հասարակության դեմ ուղղված ցնցող մեղադրանք» խորագրով հայտարարության մեջ կազմակերպությունը անդարդարձել է 2017թ․ մայիսին Ստամբուլի «Գեզի» զբոսայգում տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչների դեմ քրեական հետապնդումներին։ Հասարակական կազմակերպությունների առաջնորդներին «ցույցեր կազմակերպելով կառավարությունը տապալելու փորձ կատարելու» մեջ մեղադրելը «Freedom House»-ի կողմից գնահատվել է որպես հավաքներ իրականացնելու և միություններ կազմելու իրավունքը որպես հանցանք ներկայացնելու նենգ նախաձեռնություն։

«Freedom House»-ի նախագահ Միշել Աբրամովիցը հայտարարությունում նշել է․ «Թուրքիայի իշխանությունները, ջանալով բանտարկել ակտիվիստներին և ՀԿ առաջնորդներին, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մտադիր չեն վերադառնալ օրենքի գերակայության և ժողովրդավարական կառավարման սկզբունքներին»։

Զեկույցի հեղինակները հիշեցրել են, որ 2013թ․ Գեզի զբոսայգու ցույցերին շուրջ 2 միլիոն 500․000 քաղաքացի է մասնակցել։ Ընդգծվել է նաև, որ մեղադրյալներից մեկը՝ Օսման Քավալան, ում համար մեղադրական եզրակացությամբ ցմահ բանտարկություն է պահանջվել, դեռ մինչև մեղադրական եզրակացության կազմվելը՝ 2017թ․-ից գտնվում է բանտում։

Հավելենք նաև, որ Թուրքիան «Freedom House»-ի կողմից 2019թ․ հրապարակված «Ազատության համաշխարհային զեկույցի» և «Համացանցի ազատության զեկույցի» համաձայն ընդգրկվել է «անազատ երկրների» խմբում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել