Panorama.am-ը գրում է.

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարի հետ։

Panorama.am.-Պարոն դեսպան, Հնդկաստանը դրական իմիջ ունի Հայաստանում՝ շնորհիվ պատմական կապերի, ինչպե՞ս կգնահատեք հայ-հնդկական հարաբերությունները մեր օրերում։
Սանգվան Յոգեշվար.-Ինչպես ճիշտ նշեցիք, Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները շատ խորքային են ու գալիս են հազարամյակներից։ Ներկայումս, ինչպես նաև Հայաստանի անկախությունից հետո, Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունները կատարյալ են քաղաքական, մշակութային և անգամ տնտեսական մակարդակում։ Կա նաև պոտենցիալ, որը մենք շարունակում ենք ուսումնասիրել։

Panorama.am.-Գալով տնտեսական կապերին, կարող եք ասել, որ ոլորտներում է համագործակցությունը լավ, իսկ որտեղ կա պոտենցիալ զարգացնելու այն։
Սանգվան Յոգեշվար.-Մինչ այժմ Հայաստանի ու Հնդկաստանի միջև տնտեսական կապերն ամբողջությամբ չեն իրացվել։ Հնդկաստանը բանակցում է Եվրասիական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համար, որին Հայաստանն անդամ է, ու սա կխթանի մեր տնտեսական հարաբերությունները, երբ համաձայնագիրը ստորագրվի։

Մենք դեռևս ուսումնասիրում ենք նոր ուղիները։ Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաները սահմանել է որպես առաջնայնություն։ Վարչապետ Փաշինյանը ևս հայտարարեց, որ 5 տարվա կտրվածքով բարձր տեխնոլոգիաները լինելու են առաջնային Հայաստանի տնտեսության համար։ Սա մի ոլորտ է, որի վրա մենք կենտրոնանալու ենք՝ զարգացնելու մեր հարաբերությունները։

Panorama.am.-Կան արդյոք հնդկական ընկերություններ, որոնք արդեն գործունեություն են իրականացնում Հայաստանում։
Սանգվան Յոգեշվար.- Կան փոքր ընկերություններ, մեկ մեծ ընկերություն կա՝ Kalpataru Power Transmission LTD ընկերությունը, որն իրականացնում է էլեկտրահաղորդման գծի  կառուցման աշխատանքներ։

Panorama.am.- Պարոն դեսպան, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում նոր զարգացումներ կան, օրերս տարածաշրջանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ինչպիսի՞ն է Հնդկաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։
Սանգվան Յոգեշվար.-  Մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով ու խաղաղ ճանապարհով։

Panorama.am.-Այս տարի Հնդկաստանը տոնում է Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը։ Մեր օրերում, երբ ականատեսն ենք պատերազմների ու մարդկային տառապանքների, արդյո՞ք մարդկությունը կարիք ունի առավել լայնորեն ուսումնասիրելու մեծ հումանիստի ոչ բռնության ուսմունքը։
Սանգվան Յոգեշվար.- Իհարկե, Մահաթմա Գանդին կողմնակիցն էր խաղաղության ու ոչ բռնության, որը շատ արդիական է այսօր, ինչպես որ նրա ժամանակներում Հնդկաստանում։ Մենք համագործակցում ենք Հայաստանի կառավարության հետ՝ տոնելու Գանդիի ծննդյան 150-ամյակը։

Panorama.am.-Այս առիթով միջոցառումներ կազմակերպվելո՞ւ են Հայաստանում։
Սանգվան Յոգեշվար.- Այո, շատ միջոցառումներ կլինեն, հաջորդ շաբաթ Զանգակ հրատարակչությանը միջոցառում ունենք։ Ապրիլին Երևանի քաղաքապետարանի հետ իրականացնելու ենք ծառատունկ: Նաև նախատեսում ենք Երևանում բացել Մահաթմա Գանդիի արձանը։ Միջոցառումների մի մասն արդեն թղթի վրա են, մի մասը՝ քննարկումների փուլում։

Panorama.am.-Որոշվա՞ծ է արդեն, թե որտեղ կտեղակայվի Գանդիի արձանը։
Սանգվան Յոգեշվար.- Մենք այն դեռ քննարկում ենք, սա գաղափար է, որին իր աջակցությունն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել