Yerkir.am-ը գրում է.

Մոսկվան ցինիզմի գագաթնակետ և  անթաքույց շանտաժ  է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Վենեսուելայի զինվորականներին ուղղված կոչը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:

 Հիշեցնենք, որ Թրամփը օրերս Մայամիում ելույթի ժամանակ կոչ է արել Վենեսուելայի զինվորականներին` արհամարհել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանները:

«Այլ երկրի պետության զինծառայողների հասցեին հնչեց անթաքույց շանտաժ»,- նշել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել