Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Էնդրյու Մաքքեյբը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ իր` աշխատանքից ազատման պատճառը եղել է այն, որ ինքը ԱՄՆ նախագահի դեմ երկու նոր հետաքննություն է սկսել. հայտնում է Газета.ру-ն:

«Ես կարծում եմ, որ ինձ ազատել են, քանի որ ես գործ էի հարուցել ԱՄՆ նախագահի դեմ»,- ասել է նա:

Ի դեպ, Մաքքեյբին ազատել էին թոշակի անցնելուց մեկ օր առաջ` 2018-ի մարտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել