Tert.am-ը գրում է.

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» մասնակցելու է 2020-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, իսկ նախագահի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի կուսակցության ղեկավար կուսակցության ղեկավար, ԼՂՀ ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը։

«Քիչ առաջ ավարտվեց մեր կենտրոնական խորհրդի նիստը, որտեղ բնականաբար քննարկվեց նաև ընտրությունների հարցը։ Այս տարի աշնանը՝ սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ 2020-ի մարտի վերջին համապետական ընտրությունները։ Մեր կուսակցությունը և՛ ՏԻՄ, և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել։ Ի դեպ, նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նույն օրը»,- հայտնեց նա։

Վարդգես Բաղրյանի խոսքով՝ կուսակցության նախագահի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, լինելու է Աշոտ Ղուլյանը, բայց վերջնական որոշումը կկայացվի աշնանը տեղի ունենալիք կուսակցության համագումարի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել