Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Սանդերսը հրապարակել է Սպիտակ տան օվալաձև սենյակում արված լուսանկար, որում պատկերված է նախագահն իր աշխատասեղանի մոտ:

«Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հռչակագիրը», - գրել է Սանդերսը լուսանկարին կից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել