Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում 2018-ին գործազուրկների թիվն ավելացել է 706 000-ով՝ հասնելով 3 մլն 981 հազարի: Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներին:

Երկրում գործազրկության մակարդակը, 2018 թվականի նոյեմբերի տվյալներով, կազմել է 12.3 տոկոս՝ աճելով 2 տոկոսով: Երիտասարդության շրջանում գործազրկությունն աճել է 4.2 տոկոսով՝ հասնելով 23.6 տոկոսի:

Լրատվամիջոցն ընդգծում է` սա վերջին տարիներին գործազրկության ցուցանիշի ամենաինտենսիվ անկումն է:

Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Այնթապից ընտրված պատգամավոր Բայրամ Յըլմազքայան հայտարարել էր, որ, ըստ իրենց ունեցած տվյալների, վերջին 16 տարում գործազուրկների թիվը 2 465 000-ից հասել է 6 351 000-ի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել