168.am-ը գրում է.

Պետական համակարգում սպասվում է աշխատավարձերի բարձրացում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Դրա նպատակն է, որպեսզի նաև մասնավոր հատվածից կարողանանք բարձրակարգ կադրեր հրավիրել պետական հատված, քանի որ մասնավոր հատվածում աշխատավարձերը տասնապատիկ բարձր են»,-  ասաց Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե քանի տոկոսով կլինեն աշխատավարձերի բարձրացումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել