Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին վերանայել Թուրքիա մեկնելու իրենց ծրագրերը և խորհուրդ տվել հնարավորության դեպքում խուսափել այդ ճամփորդություններից, այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունից:


Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել հատկապես հեռու մնալ Թուրքիայի՝ Սիրիային և Իրաքին սահմանամերձ նահանգներից, որտեղ ահաբեկչական հարձակումների վտանգը շարունակում է բարձր մնալ:


Թուրքիայի խոշոր քաղաքներում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հեռու մնալ մարդաշատ ժամանցի վայրերից, օդանավակայաններից ու զբոսաշրջային տարածքներից, որտեղ մարդկանց կուտակումներ են լինում: Ամերիկացիներին խորհուրդ են տվել նաև հնարավորության դեպքում խուսափել օգտվել հասարակական տրանսպորտից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել