Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը և Բելառուսը պատրաստ են երկու երկրների ժողովուրդների միավորման գործում այնքան հեռու գնալ, որքան պատրաստ են մարդիկ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո. հայտնում է РИА Новости-ն:

«Լսեք` մենք հենց վաղը պատրաստ ենք  երկուսով միավորվել, մենք խնդիրներ չունենք: Սակայն պատրա՞ստ եք դուք` ռուսաստանցիներդ և բելառուսներդ, այլ հարց է»,- ասել է Լուկաշենկոն լրագրողներին:

Նշենք, որ Լուկաշենկոն արդեն երկու օր է` Սոչիում  է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել