Armtimes.com-ը գրում է․

Լոռու մարզում ընթացիկ տարվա 23 օրերի ընթացքում գրանցվել է սուր շնչառական վարակներով 226 հիվանդ, որից հոսպիտալացված են 31-ը: Նշվածներից 29-ը 0-18 տարեկան են:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռի մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը ՀԺ-ին հայտնեց, որ մարզում գրանցվել է թոքաբորբով 39 հիվանդ, որից 32 շարունակում են բուժում ստանալ ստացիոնար պայմաններում:

Հետազոտություններով հայտնաբերվել է գրիպով 12 հիվանդ, որոնցից 10-ի մոտ՝ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը. «Հիվանդներից մեկը ամբուլատոր պայմաններում է բուժում ստացել, մյուս 9 հիվանդները՝ ստացիոնար: H1N1 տեսակի վարակով հիվանդներից 6-ը եղել են 15-ից բարձր տարիքի, 4-ը՝ 0-15»,-ասաց նա՝ նշելով, որ հիվանդների մոտ բարդություններ չեն առաջացել, բոլորն արդեն առողջացել ու դուրս են գրվել հիվանդանոցներից:

Անժելա Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ հիվանդները չնչին թվով են ավելացել: Բոլոր հիվանդները բուժում ստացել են մարզային հիվանդանոցներում, մայրաքաղաքի բուժհաստատություններ որեւէ հիվանդ չի ուղեգրվել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել