Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Սկսած  պատգամավորների ակտիվացումից, նրանց բարձրացրած հարցերի բնույթից, կարևորությունից, նկատելի է այդ առողջացման միտումը, և տա Աստված, որ դա լինի շարունակական և ավելի խորքային, որից բացառապես կշահի ժողովուրդը»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ այս կառավարությունը, ինչպես նաև նոր ԱԺ-ն ավելի շատ պոպուլիստական հայտարարություններով են աչքի ընկնում, քան աշխատում են:

«Ես այդպիսի ծայրահեղ կարծիքներ չեմ կիսում, մենք հարգանքով ենք վերաբերվում մեր կառավարությանը և նախարարներին, հարգանքով ենք վերաբերվում մեր խորհրդարանական և արտախորհրդարանական գործընկերներին, համենայն դեպս, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը և կրում դրա համար լիակատար պատասխանատվություն: Հիմա մենք բոլորս բոլորի նկատմամբ ինչ-որ տեղ ավանսով ենք վերաբերվում, նկատի ունեմ նաև հանձնաժողովերի նախագահների ընտրությունը. այնպես չէ, որ բոլոր թեկնածուները բոլոր հարցերին տվեցին ավարտուն պատասխաններ, բայց այստեղ կա միմյանց օգտակար լինելու իրական ցանկություն, մենք այդպիսի ցանկություն էլ պաշտոնապես հայտնել ենք, որ պատրաստ ենք աջակցել երիտասարդ քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել