Tert.am-ը գրում է.

Գործադիրից օրենսդիր անցնելու որոշումը եղել է թե՛ քաղաքական, թե՛ անձնական։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Ըստ նրա՝ քաղաքական հաշվարկների արդյունքում որոշել են, որ ավելի լավ կլինի, որ իր փորձը կիրառի ԱԺ-ում։ Նրա խոսքով՝ փոխնախարար եղած ժամանակ ինքը հասցրել է առանձնացնել խնդիրներ, որոնք որպես խորհրդարանական կփորձի կարգավորել։

«Տրանսպորտի մասով 3-4 նախագծեր կան, որոնք պետք է վերամշակվեն կամ լրացվեն, քանի որ հին օրենքներ են։ Մասնավորապես տրանսպորտի մասին օրենքը, եթե չեմ սխալվում, 2006 թ․-ին է ընդունվել, ունի արդիականացման խնդիր, տաքսու մասին օրենքը, գազաբալոնային օրենքը, այսինքն՝ մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է արդիականացվեն, նաև համապատասխանեցվեն միջազգային  կառույցների հետ կնքած համաձայնագրերին»,- ասաց նա։

Անդրադառնալով բուն ոլորտային խնդիրներին և հարցին՝ արդյո՞ք Լարսին այլընտրանք ունենալու խնդիրը Տրանսպորտի նախարարության օրակարգում է՝ Փամբուխչյանը պատասխանեց, թե եղել ու մնում է օրակարգում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել