Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ի հետ զրույցում մոդելը պատմել է ինչպես Դուբայում անցկացրած օրերի, այնպես էլ վարսերի գունային փոփոխության և ավելի շատ ճամփորդելու որոշման մասին:

Մոդելը նշեց, որ առաջին անգամ էր Դուբայում, թեև վաղուց էր ուզում այնտեղ լինել. «Այն ինձ համար հատուկ քաղաք էր, որտեղ ցանկանում էի կոնկրետ առիթով մեկնել: Առաջին շարժառիթը եղավ տոներն այնտեղ շարունակելը, մյուսը, որ ինձ համար շատ սիրելի ու թանկ մարդու՝ ընկերուհուս հետ էի մեկնելու։ Այսինքն վստահ էի, որ ամեն ինչ անցնելու է այնպես, ինչպես ես միշտ պլանավորել եմ։ Բավականին հագեցած ու ակտիվ հանգիստ ենք ունեցել»։

Ինչ վերաբերում է իր և ընկերուհու նախընտրություններին, մոդելը նկատեց, որ դրանք շատ հարցերում համընկնում են: «Լինում էր, որ տարբեր ցանկություններ էինք ունենում, բայց մենք շատ ադեկվատ ենք մեկս մյուսի հանդեպ, ոչ մի կոնֆլիկտ, խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

Հանգիստը վայելում էինք այնպես, ինչպես ցանկանում էինք»,-ասաց նա:

Շուշանը պատմեց, որ այցելել են ակումբներ, ժամանցի տարբեր կենտրոններ, բայց ամենից շատ իրեն տպավորել է անապատը. «Քանի որ վերջին շրջանում առավել պասիվ հանգստի կողմնակից եմ դարձել, ինձ շատ գրավեց անապատը: Այնտեղի ուժն ու էներգետիկան ավելի շատ տպավորեց, քան ակումբներում ժամանակ անցկացնելը»:

Մոդելը վիդեհոլովակ է հրապարակել, որում արաբական հանդերձանքով պարում է անապատում։ Նա ասաց, որ միշտ ցանկացել է առաջին անգամ Դուբայում լինելիս անապատում պարել: «Այդ միտքը վաղուց ունեի ու իրականացրի: Իհարկե, պարս սիրողական էր, չնայած այն հանգամանքին, որ արդեն մեկ ամիս է` հաճախում եմ պրոֆեսիոնալ պարի դասընթացների, գուցե, դա ինչ-որ ազդեցություն թողած լինի: Չեմ պատրաստվում պարուհի դառնալ, պարզապես սիրում եմ պարել»,- նշեց Շուշանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել