Tert.am-ը գրում է.

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցողն առևտուր է: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ ամերիկյան կողմն է որոշակի պահանջներ ներկայացնում Թուրքիային, իսկ Թուրքիան, որպես պատասխան, իր պահանջներն է ներկայացնում, արդյունքում տեղի է ունենում առևտուր:

«Խոսքը կոնկրետ այն մասին էր, որ Սիրիայում ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո քրդերն այդ տարածքում մնում են անպաշտպան, և Թուրքիան ցանկանում է դրանից օգտվել․ թուրք-սիրիական սահմանին կուտակված են թուրքական զորամիավորումներ, որոնք հրամանի են սպասում, որ մտնեն Սիրիայի հյուսիսային շրջաններ»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց` պարզ է, որ այս իրավիճակում Միացյալ Նահանգները մտավախություններ ունի թուրքական բանակի այդ շրջաններ մտնելու հետ կապված: «Այս շրջանների քրդերին զինել են ամերիկացիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել