Tert.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստում քննարկվում էր Ռ. Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու՝ ՀՔԾ ներկայացրած միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ նիստում իրենք ներկայացրել են իրենց սեփական տեսակետները բանավոր ու գրավոր ձևով, ապա լսել են առարկություններ: Նա նշեց, որ ներկայացնելու են «Մարտի 1-ին» առնչվող տեսանյութեր, որոնց մի մասը դեռևս ներկայացված չի եղել:

««Մարտի մեկի» հետ կապված տեսանյութեր են: Մարտի 1-ին նախորդող հանրահավաքներից որոշ դրվագներ պետք է ներկայացնենք տեսանյութերի տեսքով, խոսակցությունները ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի: Կալանավորման հետ կապված խնդիրը քննելիս դատարանը պետք է քննության առնի հիմնավոր կասկած առ այն, որ անձը կարող է կատարած լինել արարքները, որոնք իրեն վերագրվում են: Մեղադրանքի մեջ կա կարևոր մի դրույթ, որ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ ու անզեն: Մեղադրող կողմը սրա վրա լուրջ մեղադրանք է կառուցել՝ հիմքում դնելով փաստարկը, որ դրանք եղել են խաղաղ ու անզեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել