Tert.am-ը գրում է.

Միջպետական արարողակարգով նախատեսված չէ շնորհավորանք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

«Սա միջպետական արարողակարգի հարց է։ Նման շնորհավորանքներն ընդունված չեն, շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում: Մենք հետևում ենք Հայաստանի կառավարության ու խորհրդարանի ձևավորման գործընթացին»,- նշեց դեսպանը։

Կոպիրկինը շեշտեց, որ ռուսական կողմը տրամադրված է ակտիվ կերպով համագործակցելու ՀՀ նոր ղեկավարության հետ՝ փոխըմբռնման, վստահության պայմաններում, համատեղ կարգով լուծելու խնդիրները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել