Tert.am-ը գրում է.

Անցած գիշերն ընթացիկ ձմռան սկզբից ի վեր Մոսկվայի բնակիչների համար եղել է ամենացուրտը, հաղորդում է moslenta.ru-ն:

Հայտնի է, որ օդի ջերմաստիճանն իջել է մինչև -15.8-ի, իսկ մերձմոսկովյան որոշ շրջաններում անգամ գրանցվել է -20 աստիճան ցուրտ:

Օդերևութաբաններն արդեն կանխատեսել են, որ ցուրտը կշարունակվի ամբողջ շաբաթ:

Ավելի վաղ հիդրոօդերևութաբանական կենտրոնից հայտնել էին, որ այս տարվա դեկտեմբեր ամիսը կարող է դառնալ վերջին տարիների ամենացուրտ դեկտեմբերներից մեկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել