Aysor.am-ը գրում է.

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անընդունելի է համարում Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ կոշտ դիրքորոշումներով հանդես գալը։

«Բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտությունները, երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանությունների մասին՝ կոշտ, բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններով։ Ես դրան բացասական եմ վերաբերվում։ Ինձ համար մերժելի է այդպիսի տոնայնությունը և բառապաշարը», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին հորդորեց կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին։

«Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու և իրենք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով, թող... Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս՝ այ քեզ բան։ Բա պատկերացնու՞մ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի անհայտ ու հայտնի իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա։ Դուք հասկանու՞մ եք դրա հետևանքն ու արդյունքն ի՞նչ կլինի։ Սթափվե′ք հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո։ Անպայման կքննարկեմ, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», - հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել