Life.panorama.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջները» հեռուստասերիալը հանկարծակի հանգուցալուծում գտավ: Մինչ հեռուստադիտողը սպասում էր նոր զարգացումների, սերիալը անսպասելի ավարտվեց, ընդ որում՝ ավարտվեց առանց հստակ եզրահանգման՝ անորոշ կերպով: Մի քանի օր շարունակ սա դարձել է սերիալի հետեւորդների քննարկման թեման, շատերը կարծում են, թե բարձր վարկանիշ ունեցող սերիալի փակման պատճառը կոնֆլիկտն է: Բայց բամբասանքներին վերջ տալու համար Life.panorama.am-ը փորձեց այս հարցի վերաբերյալ ճշտում ու մեկնաբանություն ստանալ:

«Կոնֆլիկտ չի եղել: Թե սերիալը ինչու այս պահին չի հեռարձակվում, ասել չեմ կարող, մի բան հաստատ է՝ հենց այնպես չի փակվել, կա երկրորդ քայլ: Իհարկե, կա պատճառ, բայց ամեն պատճառ չէ, որի հիմքում կոնֆլիկտ կա»,- նշեց սցենարի հեղինակ Անի Հայկազյանն ու հավելեց, որ շարունակում է աշխատել «Շանթ» հեռուստաընկերության հետ:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել