Armenpress.am-ը գրում է.

Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակիցների և ոստիկանության միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

Ելիսայան պալատի մոտ հավաքվել է ավելի քան հազար մարդ, որոնց թիվը գնալով մեծանում է: Այնտեղ կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր: Առավել ագրեսիվ ակտիվիստներին ոստիկանությունը հարվածում է մահակներով:

Ավելի վաղ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ:

Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ: Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել