Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի բավարարել բրիտանացի պատգամավորների՝ Brexit-ի համաձայնագրին վերաբերող պահանջները եւ Եվրամիությունից անհրաժեշտ երաշխիքներ ստանալ Հյուսիսային Իռլանդիայի հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հայտնել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը: «Սա սկիզբն Է այն բանի լուծումը գտնելու գործընթացի, ինչը ցանկանում Է խորհրդարանը: Ակներեւ Է, որ ավելի շատ աշխատանք կա անելու»,- նրա խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Մեյի մամուլի քարտուղարն ընդգծել Է, որ կողմերը ձգտում են գտնել գոյություն ունեցող խնդրի լուծումը եւ «շարունակելու են աշխատանքը»: Նախօրյակին Մեյը մասնակցել Է Եվրամիության՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովին, որն իր եզրակացություններում հավաստել Է 2018 թվականի նոյեմբերի 25-ի սեփական որոշումը, որով հավանություն Է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին եւ հաստատել քաղաքական հռչակագիրը:

«Միությունը պաշտպանում Է այդ համաձայնագիրը եւ մտադիր Է ձեռնամուխ լինել դրա վավերացմանը: Նա համաձայն չԷ կրկնական բանակցություններին»,- ասված Է եզրակացությունների տեքստում: Եվրախորհրդում հավաստել են Brexit-ից հետո Լոնդոնի հետ առավելագույն սերտ հարաբերություններ հաստատելու եւ այդ հարցի շուրջ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց անմիջապես հետո բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:

Տեքստում նշվում Է, որ ԵՄ-ն պնդում Է Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի կարգավիճակի վերաբերյալ ժամանակավոր որոշման ճիշտ լինելը, որը վեճերի տեղիք Է տալիս բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում:

Եվրախորհուրդը նաեւ պատրաստակամություն Է հայտնում այդ պլանի գործարկման դեպքում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարել սահմանի խնդրի լուծման այլընտրական տարբերակների շուրջ: Եվրախորհուրդը կոչ Է արել ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները Brexit-ի բոլոր տարբերակների՝ այդ թվում՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանց համաձայնագրի դուրս գալու շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել