Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ հարցը, նշել է, որ ստեղծված իրավիճակը «խայտառակություն» է, գրում է belta.by-ը:

«Խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Չէ՞ որ խնդիրը մենք չենք ստեղծել, այլ նա (Նիկոլ Փաշինյան-tert.am): Եթե իմաստուն մարդ է, ուրեմն այս հարցը սուսուփուս կլուծեինք, նոր պաշտոնյա կընտրեինք, մանավանդ, որ այդ պաշտոնն այդքան էլ մեծ նշանակություն չունի: Բայց ոչ, Նիկոլ Փաշինյանը մեզ թաթախեց ներքաղաքական խնդիրների մեջ»,-ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ ՀԱԿՊ անդամ պետությունների ղեկավարները չեն խառնվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, այլ Փաշինյանն է իրենց ներքաշել այդ հարցերի քննարկման մեջ:

Լուկաշենկոն մանրամասնել է, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո, անդամ պետությունները, ըստ էության, պայմանավորվել են, որ հաջորդիվ պաշտոնավարելու է Բելառուսի թեկնածուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել