Yerkir.am-ը գրում է.
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացմանը, քանի որ այն անհրաժեշտ է երկու կողմին էլ` ռազմավարական անվտանգության քննարկման համար: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:
«Մենք նախկինի պես համոզված ենք, որ այդ հանդիպումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես Մոսկվային, այնպես էլ Վաշինգտոնին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 1-ին Արգենտինայում, սակայն Թրամփը չեղարկեց այն` Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Նյութի աղբյուր՝ https://www.yerkir.am/news/view/162861.html?fbclid=IwAR058EVwSq470GrM8Q8PyCy3yVRcxNouWLHishDZCBwZi-j2ANGP-JOchzA
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել