Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրավիճակին, ասել է, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս հարցում  «շիլաշփոթ» է ստեղծել:

Ինչպես նշում է sputnik.by-ն, միևնույն ժամանակ Լուկաշենկոն խոստովանել է, որ Փաշինյանից ներողություն է խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վեճի համար:

«Պուտինից ներողություն չեմ խնդրել: Ներողություն եմ խնդրել Նիկոլից նրա համար, որ ՀԱՊԿ-ի շուրջ վեճ է եղել»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի խոսքով, երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է՝ ինչու է նա Խաչատուրովին (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար) քաղաքական դրդապատճառներով  կալանավորել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել