Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորանս Պարլին կոչ  է արել «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներին` երկխոսության գնալ. հայտնում է РИА Новости-ն:

Նա նշել է  որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձից հետո երկխոսելու ժամանակն է եկել: «Ես կարծում եմ, որ այդ պահին, երբ երկխոսություն է սկսվել, և կառավարությունը սկսում է  իրականացնել նախագահի առաջարկած քայլերը, ցույցերի համար պայմաններ չկան»,- ասել է նախարարը:

Նշենք, որ ցուցարարները մտադիր են ցույց անցկացնել  շաբաթ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել