Aysor.am-ը գրում է.

Մատենադարանին հարակից տարածքում շուրջ 10 օրյա հացադուլ անցկացնելուց հետո կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը երեկ դադարեցրել է բողոքի ակցիան: Այս օրերի ընթացքում վերջինիս այցելել են պաշտոնատար մի շարք անձինք՝ հորդորելով չշարունակել հացադուլը: Սակայն ռեժիսորն անդրդվելի էր՝ կա՛մ իր բողոքը հասցեատիրոջը կհասնի, կա՛մ հարցը դատական ատյանի միջոցով կլուծվի:

«Երկու օր առաջ ինձ այցելեց նախարարության ներկայացուցիչը: Եկավ նաև նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: Ե՛վ փորձագետը, և՛ նախարարի պաշտոնակատարն ընկալեցին, որ մեր հանդեպ տեղի ունեցած գործընթացն ակնհայտ անարդար ու հակաօրինական էր: Երեկ էլ առճակատվեցինք Կինոկենտրոնի տնօրենի հետ: Փաստաթղթերի հայերեն և անգլերեն տարբերակների տարրընթերցում կար, բայց միևնույն է, ըստ նոր կանոնակարգի, այն կետը, որով կինոկենտրոնը մերժել էր մեր ֆիլմի ֆինանսավորումը, իմ և նախարարության փաստաբանների կողմից որակվեց որպես հակաօրինական: Օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հովհաննես Գալստյանը:

Ըստ այդ կետի՝ եթե նախկինում ստանձնած պարտավորությունը չի կատարվել, ապա նոր ֆիլմի համար ֆինանսավորվելու հնարավորություն այլևս չկա: Բայց ռեժիսորը մատնանշեց երկու նրբություն. իրենք նախկինում ստանձնած ու չկատարած պարտավորություն չունեն, քանի որ այս ֆիլմի նկարահանումն ընթացքի մեջ էր, նաև արդեն իսկ հաստատված ֆինանսավորման մի մասը տալուց հետո Կինոկենտրոնը չի կարող դադարեցնել տվյալ աշխատանքի հետ կապված պայմանագիրը:

«Անհնար է 2018 թվականին կանոնակարգը փոխելով՝ հրաժարվել 2016 թվականին ստանձնած պարտավորությունը: Սա ուղղակի իրավական «նոն սենս» էր», - նշեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել