Tert.am-ը գրում է.

2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,  նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվել է:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: Այժմ մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով»,-ասաց Ալեքսանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել